Նախիջևանի կայազորի զորքերը մարտական պատրաստության են բերվել

19-11-2017 16:47

Նախիջևանի կայազորային զորքերը շարունակում են գործունեությունը հրամանատարա-շտաբային զորախաղերի շրջանակում, որոնք անցկացվում են Ադրբեջանի զինված ուժերում: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: Զորախաղերի պլանի համաձայն՝ պրակտիկ գործողություններում ներգրավված զորամասերը տեղակայվել են համակենտրոնացման շրջաններում՝ մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման համար: Նախանշված շրջաններում ստեղծվել են զորքերի կառավարման կետեր, մշակվել է կառավարման փոխանցում մի կետից մյուսին: Կոմպլեկտավորման ընթացքում իրականացվել է հազվագյուտ մասնագիտություն ունեցող զինակոչիկների զորակոչ:

1in.am
19-11-2017 16:47