Ջանեթ Ջեքսոնը ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից

19-11-2017 17:38

Ապահարզանի հարցով դատավարության ժամանակ Ջանեթ Ջեքսոնը դատարանի դահլիճում ակնարկել է, որ ամուսինը ծեծի է ենթարկել իրեն: Վերջերս ամուսինները վստահեցրել էին, որ ծրագրում են ընկերներ մնալ հանուն իրենց որդու և պատրաստվում են կիսել երեխայի նկատմամբ խնամակալությունը: Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ դատարանում լսումների ժամանակ երգչուհին և գործարարը վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: Ջանեթ Ջեքսոնը նշել է, որ ամուսինն իրեն ծեծել է: Վերջերս Նյու Յորքում համերգի ժամանակ նա ստեղծագործություն էր կատարել, որից հետո արտասվել՝ խոստովանելով, որ տողերն իր կյանքի մասին են:

1in.am
19-11-2017 17:38