Intel-ի 5G մոդեմների վաճառքը կմեկնարկի 2019 թվականին

19-11-2017 18:13

Intel ընկերությունը ներկայացրել է 5G չափորոշիչի ռադիոմոդեմների շարք: Վաճառքում դրանք պետք է հայտնվեն արդեն 2019 թվականին, հայտնում է Venture Beat-ը: Intel-ը ներկայացրել է Intel XMM 8000 անվանումով 5G մոդեմների շարքն ու նորագույն լուծում LTE ցանցերի համար (Intel XMM 7660): Ընկերությունը վստահեցնում է, որ վերջինս կարող է հասնել 1Գբիտ/վ արագության: Անցումը 5G-ին ծրագրված է 2020 թվականին: XMM 8000 մոդեմներն աշխատում են մինչև 6 ԳՀՑ միջակայքում և նախատեսված են մի ողջ շարք սարքերի համար: Առաջին մոդելը կթողարկվի արդեն 2019 թվականի կեսերին: 5G-ի առաջին թեստերն արդեն սկսվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում:

1in.am
19-11-2017 18:13