«Փողոցը պետք է պահել». Ուսանողները մտավախություն ունեն՝ հաջորդ քայլը լինելու է ծառայությունը դարձնել 3 տարի

19-11-2017 18:42

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու հանդիպում-քննարկում՝ նվիրված բուհական տարկետման իրավունքի խնդրին, ինչպես որոշվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամների և ԱԺ ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Դրան ընդառաջ ուսանողները այսօր հրավիրվել էին  հանրային քննարկման՝ լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում: Քննարկվեց նաև նախաձեռնության անելիքները, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչև կլոր սեղանն ու դրանից հետո:

1in.am
19-11-2017 18:42