Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում

19-11-2017 20:02

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այս մասին Trend-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լավրովի գլխավորած պատվիրակությունը: Լավրովը նոյեմբերի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Բաքվում: Այցի շրջանակում ծրագրված են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ՌԴ արտգործնախարարի հանդիպումները: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Այս տարի լրացել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Մամեդյարովն իր հերթին աշխատանքային այց էր կատարել Ռուսաստան ապրիլի 28-ին:

1in.am
19-11-2017 20:02