Լավրովն Ալիևին է փոխանցել Պուտինի «ամենաջերմ ողջույնները»

19-11-2017 20:46

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել ջերմ ողջույն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Այս մասին դիվանագետը հայտնել է Ալիևի հետ նախագահական «Զագուլբա» նստավայրում հանդիպման ժամանակ: Լավրովը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ին Պուտինը Թեհրանում հանդիպել է Ալիևի հետ: «Նա (Պուտինը) Ձեզ է փոխանցում ամենաջերմ ողջույնները, հաճույքով հիշում Ձեր շփումները»,-Լավրովի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը: Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանձնառու է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրագործմանը և նշել այս տարի Ստավրոպոլում միջտարածաշրջանային ֆորումի հաջող անցկացումը:

1in.am
19-11-2017 20:46