Արաբկիր համայնքի համատիրության 22-ամյա աշխատակցուհին վթարի է ենթարկվել

19-11-2017 21:35

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Մուքեյանը իր վարած «Honda» մակնիշի մոպեդով, Կիևյան փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 22-ամյա Լուսինե Վարդանյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

1in.am
19-11-2017 21:35