Facebook-ը ԶԼՄ-ներին կնշի «հուսալիության ցուցիչով»

19-11-2017 23:32

Facebook-ը գործարկել է «Վստահության ցուցիչ» անվանումով տեխնոլոգիան, որը կօգնի օգտատերերին տարբերակել բարեխիղճ ԶԼՄ-ներն այն պարբերականներից, որոնք նկատվել են կեղծ նորությունների հրապարակման մեջ: Նորարարության մասին հայտնում է The Verge-ը: Այդ կերպ սոցցանցը կպայքարի կեղծ նորությունների դեմ: Շուտով ԶԼՄ-ների հրապարակումների կողքին կհայտնվի «i» նշանը, որի վրա սեղմելով կարելի է իմանալ տեղեկատվության ստուգման, էթիկայի հարցում տվյալ լրատվամիջոցի վերաբերմունքի մասին: Սոցցանցի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ այդ քայլը հանդիսանում է Facebook-ում ապատեղեկատվության դեմ պայքարի իրենց լուրջ ջանքերի մաս:

1in.am
19-11-2017 23:32