Իսրայելի պաշտպանության նախարարն արաբ առաջնորդներին կոչ է արել միավորվել ընդդեմ Իրանի

20-11-2017 07:37

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել չափավոր արաբական երկրներին «նոր էջ բացել» հրեական պետության հետ հարաբերություններում և ձևավորել տարածաշրջանային կոալիցիա՝ Իրանի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նա առաջարկել է մերձավորարևելյան առաջնորդներին հետևել Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադատի օրինակին, ով ուղիղ 40 տարի առաջ պատմական այցով ժամանել էր Երուսաղեմ՝ ճանապարհ հարթելով դեպի Իսրայելի հետ խաղաղություն: «Ես կոչ եմ անում մեր տարածաշրջանի առաջնորդներին հետևել նախագահ Սադատի օրինակին, գալ Երուսաղեմ և բացել նոր էջ ոչ միայն արաբական աշխարհի հետ Իսրայելի հարաբերություններում, այլև միջտարածաշրջանային հարաբերություններում»,-գրել է Լիբերմանն իր ֆեյսբուքյան էջում:

1in.am
20-11-2017 07:37