ԱՊԼ-ն աջակցել է Սաուդյան Արաբիային Իրանի դեմ պայքարում

20-11-2017 09:20

Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստում մասնակիցները հաստատել են իրենց լիարժեք զորակցությունը Սաուդյան Արաբիային այն ամենում, ինչ վերաբերվում է նրա ազգային անվտանգության պաշտպանությանը: ԱՊԼ-ն աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային Իրանի դեմ նրա գործողություններում, հայտնում է «Ալ Արաբիան»: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Պարսից ծոցի այլ երկրների համար: «Սաուդյան Արաբիայի ուղղությամբ 76 բալիստիկ հրթիռ է արձակվել, բոլոր հրթիռները՝ իրանական արտադրության»,-ընդգծել է Գեյթը: Արտակարգ հանդիպումը նախաձեռնվել էր Էր-Ռիադի կողմից՝ «Իրանի կողմից մի շարք խախտումներից հետո», ասվում է հաղորդագրությունում:

1in.am
20-11-2017 09:20