Իսրայելում թանկ նվերների պատճառով վարչապետին հարցաքննել են

20-11-2017 11:00

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին թանկ նվերներ ստանալու գործով հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Մասնավորապես, Նեթանյահուին կասկածում են պրոդյուսեր Արնոն Միլչանին աջակցելու մեջ, ով, շրջանցելով բոլոր ատյանները, ստացել է ամերիկյան երկարաժամկետ վիզա: Պրոդյուսերը վարչապետին բերել է սիգարներ, շամպայն և շքեղության իրեր: Կառավարության ղեկավարը չի հերքում, որ Միլչանն իրեն նվերներ է բերել, սակայն ասում է, որ նվերների հիմքում ընկած է հին ընկերությունը, այլ ոչ թե ծառայությունները:

1in.am
20-11-2017 11:00