Կիոկուշին կարատեի Սեմինար-պարապմունքներ Գեղարքունիքի մարզում

20-11-2017 11:20

Նոյեմբերի 19-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան անցկացրեց հերթական սեմինար-պարապմունքը՝ այս անգամ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Սեմինարը վարել է ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, ով վերջերս մասնակցել է ճապոնացի վարպետների անցկացրած միջազգային սեմինարին: Սեմինարը միտված է նպաստելու ՀՀ Գեղարքունիքի մարզում Կիոկուշին մարզաձևի զարգացմանը և մարզիչների վարպետության կատարելագործմանը: Ֆեդերացիան նախատեսում է, որ նմանօրինակ սեմինար-պարապմունքները կլինեն շարունակական և կանցկացվեն նաև Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում: Եվս մեկ անգամ նշենք նաև, որ վերջերս Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզչական կազմը մասնակցել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության նախաձեռնությամբ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում անցկացվող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման դասընթացներին: Ֆեդերացիայի մարզիչները ոչ միայն ֆիզիկական և տեխնիկական բարձր որակավորմանն ուղղված մարզումների են մասնակցում, այլև ցանկանում են է՛լ ավելի բարձրացնել իրենց հոգեբանական ու մանկավարժական հմտությունները: Բոլոր մասնակիցներն արժանացան համապատասխան վկայականների:

1in.am
20-11-2017 11:20