Ատամբաևն իշխանության փոխանցումից հետո քնելու ցանկություն է հայտնել

20-11-2017 11:22

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը «մեծ թեթևություն» է զգում՝ կապված պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ: «Եղել են անքուն գիշերներ և ծանր օրեր»,-ասել է նա ամփոփիչ մամուլի ասուլիսում: Նախագահը նշել է, որ ցանկանում է «քնել, գնալ ինչ-որ տեղ», քանի որ բժիշկներն իր մոտ «քրոնիկ հոգնածություն» են ախտորոշել: Ատամբաևի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին: Հոկտեմբերի 15-ին անցկացված ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը:

1in.am
20-11-2017 11:22