Լեհ ճարտարապետը 40 հազար դոլար է ծախսել Բարբիի ոճով նոր կյանք սկսելու համար

20-11-2017 11:40

24-ամյա շիկահերը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, իրեն անվանում է Լեհաստանի առաջին Բարբին: Նա չի պատրաստվում կանգ առնել իր վերափոխման գործում, գրում է The Sun-ը: Անելլան նոր կյանք է սկսել՝ 40 հազար դոլար արժողությամբ պլաստիկ վիրաբուժական միջամտությունների արդյունքում իրեն փոփոխությունների ենթարկելով, փոխել է քթի, շուրթերի ձևը, մեծացրել կրծքերը: Նրա նպատակը տիկնիկային իդեալական արտաքինի հասնելն է: Առաջինը եղել է քթի վիրահատությունը, որից հետո նա չի կարողացել կանգ առնել: Մի քանի ամսում նրա Instagram-ի էջին բաժանորդագրվել է ավելի քան 40 հազար մարդ ողջ աշխարհից: Աղջիկը հասցնում է համատեղել սոցցանցերում ակտիվ կյանքը ճարտարապետի աշխատանքի հետ:

1in.am
20-11-2017 11:40