Իսրայելում նողկալի հոտով խառնուրդ է կիրառվել ուլտրաուղղափառ հրեաների ցույցը ցրելու համար

20-11-2017 00:23

Իսրայելական կրոնական կայքերը հայտնում են, որ նոյեմբերի 19-ի երեկոյան ոստիկանությունը ուլտրաուղղափառ հրեաներին (հարեդիներ) բանակ զորակոչելու դեմ զանգվածային բողոքի ակցիան ցրելու համար կիրառել են սաստիկ բուրող «Բուաշ» («Սկունս») խառնուրդ: Այս մասին գրում են bhol.co.il և ch10.co.il կայքերը: Իսրայելի ոստիկանությունը հայտնում է մի քանի տասնյակ ձերբակալությունների մասին Երուսաղեմում և Բնեյ-Բրակ քաղաքում: Ուլտրաուղղափառները փակել էին փողոցներն ու խոչընդոտել տրանսպորտի երթևեկությանը:

1in.am
20-11-2017 00:23