Թուրքիայում մահացել է բոլոր ժամանակների լավագույն ծանրորդը

20-11-2017 13:42

50 տարեկան հասակում Թուրքիայում մահացել է բոլոր ժամանակների լավագույն ծանրորդ Նայիմ Սուլեյմանօղլուն: Վերջինս լյարդի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել և սեպտեմբերի 28-ից հոսպիտալացված է եղել: Սուլեյմանօղլուն առաջին ծանրորդն է, ում հաջողվել է դառնալ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: Սուլեյմանօղլուն նաև աշխարհի 7-ակի չեմպիոն է: Ի դեպ, Սուլեյմանօղլուն ընդամենը 147 սմ հասակ ուներ:

1in.am
20-11-2017 13:42