ԼՂ-ին առնչվող բոլոր գաղափարները բանակցային սեղանի վրա են. Մամեդյարով

20-11-2017 13:56

Ղարաբաղին առնչվող բոլոր գաղափարները բանակցային սեղանի վրա են՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Trend-ը: «Դա դյուրին հանձնարարություն չէ: Ստատուս-քվոն անընդունելի է և անկայուն: Ադրբեջանը պահանջում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահպանում»,-ասել է Մամեդյարովը: Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնել:

1in.am
20-11-2017 13:56