iPhone X-ի ներկը ծլեփ է տալիս. օգտատերերը գանգատվում են

20-11-2017 14:20

iPhone X-ի գնորդները գանգատվել են, թե սմարթֆոնի կորպուսի ներկը սկսել է ծլեփ տալ: Այդ մասին հաղորդագրությունները հայտնվել են Reddit ֆորումում: Գնորդներից մեկը նշել է, որ սարքը գնել է մեկ շաբաթ առաջ և արդեն նկատում է, որ կորպուսի ստորին հատվածից ներկը թափվում է: Պարզվում է՝ խնդիրը հանդիպել է նաև Apple-ի տեխնիկան գնած այլ օգտատերերի մոտ: Ինչպես հաստատում են փորձագետները՝ դա պայմանավորված է նրանով, որ Apple-ը խնայողություն է արել բարձրորակ ներկի համար՝ որոշելով խաղադրույք կատարել արագության ու արտադրական ծախսերի կրճատման վրա: Ավելի վաղ iPhone X-ի տերերը հայտարարել էին, որ սարքի էկրանը չի արձագանքում ցուրտ եղանակին հպման ժամանակ:

1in.am
20-11-2017 14:20