ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցի վերանայման ժամանակը եկել է. Էրդողանի խորհրդական

20-11-2017 15:11

Եկել է ժամանակը՝ վերանայելու ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցը, ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի խորհրդարանը շուտափույթ ժամկետներում պետք է քննարկի այդ կազակերպությանն Անկարայի անդամակցության հարցը, ասել է նա: Թոփչուի խոսքով՝ ՆԱՏՕ-ն է մեղավոր, որ Թուրքիան պաշտպանական ոլորտում կախված է այլ երկրներից: «ՆԱՏՕ-ն, ցավոք սրտի, թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ»,-ասել է նախագահի խորհրդականը: Նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից թուրք զինծառայողներին հետ կանչելու որոշման մասին: Պատճառ էր հանդիսացել միջադեպը, որի ժամանակ նախագահ Էրդողանն և Աթաթուրքը դասվել էին պայմանական հակառակորդների թվին:

1in.am
20-11-2017 15:11