Ղրղըզստանը չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից. Ատամբաև

20-11-2017 15:30

Ղրղըզստանը չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից: Այս մասին իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ում լիազորությունների ժամկետը կլրանա դեկտեմբերի 1-ին, հայտնում է Tazabek-ը: Նրա խոսքով՝ հարաբերությունները Բելառուսի հետ զարգանում են մեծ թափով. նշանակվել է դեսպան, հարաբերություններ են պահպանվում երկրի կառավարության և ղեկավարության հետ: «Հայաստանի հետ մենք ընդհանուր սահման չունենք, սակայն մեզ մոտ հարաբերությունները հիանալի են: Այն, որ մենք միացել են միությանը, մեծ թեթևություն է դարձել ներգաղթյալների համար, և տնտեսությունում աճ է գրանցվել: Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ԵՏՄ-ի ապագան: Փաստացի մեզ կտրել են ԵՏՄ-ից, սակայն մենք պետք է պահանենք Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ: Վաղ թե ուշ նրանք, ովքեր փորձում են կտրել մեզ ԵՏՄ-ից, կմտքափոխվեն, սակայն որոշումը ճիշտ է եղել, ես չեմ ափսոսում»,-ասել է նա: Նախագահը հավելել է, որ Ղրղըզստանը չի պատրաստվում և դուրս չի գա ԵՏՄ-ից: «Անհրաժետ միակ բանն այն է, որպեսզի մյուս երկրների ղեկավարները նույնպես մտածեն այդ մասին: Ես այստեղ նույնիսկ շարժ չեմ տեսնում ԵՏՄ գործադիր կոմիտեի կողմից: Դա, իհարկե, զարմանալի է: Եվրոպական միությունում վաղուց զանգերը խփած կլինեին: Մենք չպետք է միություն կառուցենք Օրուելի սկզբունքով, մենք պետք է ուշադրություն դարձնենք ԵՄ-ին»,-ասել է Ատամբաևը:

1in.am
20-11-2017 15:30