Մոուրինյոն հանգստի կուղարկի՞ Մխիթարյանին. 16 ամիս անց հայ ֆուտբոլիստը փորձում է փրկել կարիերան

20-11-2017 15:32

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից դուրս մնալուն անդրադարձել է Thesun պարբերականը: Վերջինի տեղեկությունների համաձայն Ժոզե Մոուրինյոն խիստ դժգոհ է հայ ֆուտբոլիստից և հնարավոր է, որ Մխիթարյանին հանգիստ տրամադրվի լարվածությունը թոթափելու համար: Նույն աղբյուրի համաձայն իրականությանը չի համապատասխանում Մոուրինյոյի այն հայտարարությունը, որ Մխիթարյանին «Նյուքասլի» հետ հանդիպման հայտացուցակում չէր ընդգրկել տակտիկական պատճառներով: Նշվում է, որ Մխիթարյանի մոտ նկատելի է գերհոգնածությում: «Հենրիխ Մխիթարյանից դժգոհ են բոլորը: «Յունայթեդ» տեղափոխվելուց 16 ամիս անց Միկին փորձում է փրկել կաիրերան»,- գրում է Thesun-ը:

1in.am
20-11-2017 15:32