Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին

20-11-2017 15:53

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվա էր մեկնել՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: ՀՀ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 18-ին ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ «Հաղորդակցման լեզուն՝ երաժշտություն» խորագրով համերգին, որը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում: Համերգը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում երկու երկրների մշակույթի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան և «Ռոսկոնցերտ»-ի աջակցությամբ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է հայ և ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանի, Վլադիմիր Սպիվակովի, Էդուարդ Թոփչյանի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:  

1in.am
20-11-2017 15:53