Դավիթ Հարությունյանն ընդունել է Good Governance հիմնադրամի պատվիրակությանը

20-11-2017 16:07

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Good Governance հիմնադրամի (GGF) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են Ծրագրի ղեկավար Քրիսթին Մարշը, տնտեսական գծով խորհրդատու Աջայ Շարման և մոնիտորինգի և գնահատման գծով խորհրդատու Քաթլին Լաթիմերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Նախարար Դավիթ Հարությունյանը GGF-ի պատվիրակությանն է ներկայացրել Նախարարության առաջնահերթությունները՝ սնանկության գործընթացի բարելավում, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, և նրանց հետ քննարկել Հիմնադրամի կարողությունները նշված ոլորտներում ներգրավելու հնարավորությունները: Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու, փոխգործակցության ոլորտները նախանշելու և դրանց բարելավման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

1in.am
20-11-2017 16:07