Շախմատի ԱԱ. Մարտիրոսյանն ու Պետրոսյան կիսում են 7-22-րդ տեղերը

20-11-2017 16:26

Հանգստյան օերեին Իտալիայի Տարվիզիո քաղաքում տեղի ունեցան աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնության 5-6-րդ տուրի հանդիպումները: Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաներն ավարտել է ոչ ոքի, իսկ Մանուէլ Պետրոսյանը տարել երկու հաղթանակ: Տիգրան Հարությունյանն էլ  մեկ պարտություն է կրել և մեկ պարտիա ավարտել ոչ ոքի: Տղաների մրցաշարում 6-րդ տուրից հետո Մարտիրոսյանն ու Պետրոսյանը 4․5 միավորով կիսում են 7-22-րդ տեղերը, իսկ Հարությունյանը 2 միավորով 121-րդն է: Մրցաշարը 5․5 միավորով միանձնյա գլխավորում է Նորվեգիայի ներկայացուցիչ Արյան Տարին: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վերջին 2 տուրում կիսեց միավորը և այս պահին 3․5 միավորով կիսում է 23-35-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 5․5 միավորով Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայա Աբդումալիկն է:

1in.am
20-11-2017 16:26