Իրաքի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել քրդերի հանրաքվեն

20-11-2017 16:42

Իրաքի Գերագույն դատարանը երկրի հյուսիսի ինքնավար քրդական շրջաններում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեն ճանաչել է ոչ սահմանադրական: Դատարանը չեղարկել է հանրաքվեի արդյունքները՝ հրահանգելով ի չիք դարձնել քվեարկության բոլոր հետևանքները, հայտնում է QHA գործակալությունը: Ավելի վաղ Քրդստանի իշխանությունները հայտարարել էին, որ կհարգեն Գերագույն դատարանի որոշումը՝ կապված հանրաքվեի հետ, ինչպես նաև հաշվի են առել նախկին որոշումը՝ երկրի տարածաշրջանների համար առանձնանալու անհնարինության մասին: Նշենք, որ քրդերը հանդես են գալիս սեփական պետության ստեղծման օգտին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Նրանք կազմում են Իրաքի 37 մլն բնակչության 15-20 տոկոսը:

1in.am
20-11-2017 16:42