«Գողական ա, բայց լավ տղա ա». վանաձորցիները` Արկադի Փելեշյանին փոխքաղաքապետ նշանակելու մասին

20-11-2017 17:16

Ինչպես հայտնի է՝ վաղը Վանաձորի քաղաքապետարանում, ավագանու արտահերթ նիստի ընթացքում ՀՎԿ Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվելու է Վանաձորի փողքաղաքապետ: Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և Փելեշյանի ղեկավարած «Հայկական վերածնունդը» բոյկոտում էին ավագանու նիստերը: Նախօրեին, սակայն, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդիպել է Արկադի Փելեշյանին և ստորագրվել է համագործակցության հուշագիր: «Առաջին լրատվական»-ը Վանաձորի փողոցներում հարցում անցկացրեց՝ հետաքրքրվելով քաղաքացիներից, թե ի՞նչ կարծիք ունեն ՀՎԿ-ի՝ բոյկոտը դադարեցնելու և Արկադի Փելեշյանին փողքաղաքապետ նշանակելու մասին:

1in.am
20-11-2017 17:16