Apple-ի նոր համակարգիչը կլրտեսի օգտատերերին

20-11-2017 18:48

Apple ընկերության կողմից WWDC համաժողովի ժամանակ ամռանը ներկայացված iMac Pro նորագույն մոնոբլոկում ինտեգրված է չիպ՝ օգտատիրոջը մշտապես գաղտնալսելու համար: Այս մասին հայտնում է The Next Web-ը: Խոսքը A10 Fusion չիպի մասին է, որով 2016 թվականին հավաքվել է iPhone 7-ը: Բջջային պրոցեսորն ավելացնում է սմարթֆոնի արտադրողականությունը և թույլ տալիս մշտապես գաղտնալսել սմարթֆոնի տիրոջը: Շնորհիվ դրա՝ նոր սմարթֆոնների տերերը կարող են առանց ձեռքի կանչել ձայնային օգնականին «Ողջույն, Siri!» հրամանով: Apple-ի համակարգիչների օպերացիոն համակարգերում ձայնային օգնականի աջակցությունը հայտնվել է անցած տարի, սակայն Siri-ին կանչելու համար պետք է սեղմել օգնականի կոճակը կամ ստեղների որոշակի համադրություն: Apple-ը մոնոբլոկների շարքը թարմացրել է ամռանը՝ անվանելով iMac Pro-ն ամենահզոր համակարգիչը Mac շարքում: Բազային կոմպեկտավորմամբ iMac Pro-ի արժեքը կկազմի 4999 դոլար: Մատակարարումները կսկսվեն մինչ տարեվերջ:

1in.am
20-11-2017 18:48