Հայաստանում այս տարվա 10 ամիսներին ավտովթարներից զոհվել է 228

20-11-2017 19:24

Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 2940 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 228 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 4352 մարդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանությունը հունվարից հոկտեմբեր արձանագրել է վարորդների կողմից վազանցի կանոնների խախտման 6049 դեպք: Ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Խաչատուր Սամվելյանի խոսքով` ՃՈ-ի կողմից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհներին տեղի ունեցող վթարների գերակշիռ մասը վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելու հետևանքով են: «Հաճախ վերելքի վերջում շրջադարձ կատարելիս, երբ տեսադաշտը սահմանափակ է, վարորդները կատարում են վազանց, ինչի հետևանքով բախվում են հանդիպակաց երթևեկող տրասնպորտային միջոցի հետ»,- ասել է Սամվելյանը:

1in.am
20-11-2017 19:24