Ես նրան չեմ ների որպես տղամարդ, սակայն պատրաստ եմ աջակցել. Վիտալինան՝ Արմեն Ջիգարխանյանի մասին

20-11-2017 19:51

Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վերադարձել է Վրաստան կատարած ուղևորությունից, չնայած շշուկներին, թե նա փախել է՝ օրենքից թաքնվելու համար: Դատելով սոցցանցերում արված հրապարակումներից՝ Վիտալինան փորձում է ուրախանալ կյանքով՝ անկախ ամեն ինչից: Մոտ ժամանակներս նա ծրագրում է շարունակել ելույթները բեմում (Վիտալինան հաջողակ դաշնակահարուհի է), ինչպես նաև ցանկանում է գործարկել մի քանի նախագծեր, որոնց մանրամասները դեռևս չի գաղտնազերծում: Արմեն Ջիգարխանյանից ամուսնալուծվելու գործով դատական հերթական լսումը նշանակված է նոյեմբերի 27-ին: Վիտալինան չի պատրաստվում ներկա գտնվել դատին: Դատարանում Վիտալինայի անունից հանդես կգան նրա ներկայացուցիչները: «Ես չեմ խոչընդոտի Արմեն Բորիսովիչի՝ ինձնից ամուսնալուծվելու ցանկությանը: Ես նրան չեմ ների որպես տղամարդ և ամուսին, սակայն պատրաստ եմ նրան աջակցել: Մեծ հաշվով՝ նա ներկայում ոչ ոքի պետք չէ»,-ասել է Վիտալինան Moscow-baku.ru պորտալի հետ հարցազրույցում՝ խոսելով ամուսնու քմահաճությունների մասին, և ասելով, որ այդ իրավիճակում պատրաստ է ընդունել նրան և ստեղծել նախկին պայմանները՝ ինչ-որ մեկի օգնությամբ: Վիտալինայի խոսքով՝ ինքը չի վստահում այն մարդկանց, ովքեր այժմ Արմեն Բորիսովիչի կողքին են:

1in.am
20-11-2017 19:51