Ջիգարխանյանի ժառանգը դերասանի հետ չի շփվում արդեն 18 տարի

20-11-2017 20:28

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ժառանգը՝ Ստեփան Ջիգարխանյանը, դերասանի հետ չի շփվում արդեն 18 տարի: Այս մասին հայտնում է wellnews.ru-ն: Այն բանից հետո, երբ հարբելու և քարշ գալու համար Արմեն Բորիսովիչը Ստեփանին վռնդել է թատրոնից, նրանց միջև շփումը դադարել է: Մեծ վեճից հետո նա արտերկիր է ուղևորվել և մոռացության մատնվել: Կապված Ջիգարխանյանի և Վիտալինայի միջև ծագած սկանդալի հետ՝ երիտասարդը հայտնվել է НТВ-ի «Ռուսական նոր սենսացիաներ» ծրագրում: Ստեփանը Ջիգարխանյանի խորթ տղան է, նա դերասանի առաջին կնոջ՝ Տատյանա Վլասովայի որդին է: Ստեփանը հանդիսանում է Արմեն Բորիսովիչի ժառանգը, սակայն նրա խոսքով՝ ժառանգության չի հավակնում: Սկզբում Ստեփանը մեկնել է ԱՄՆ, ապրել այնտեղ որոշ ժամանակ, այնուհետև որոշել ճանապարհորդել Հարավային Ամերիկայի երկրներով: Այժմ նա գտնվում է Պանամայում: «Իմ՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նրան տեղեկություններ են հասցվել, որ ես խաղում եմ: Դա միայն մեծացրել է մեր միջև անդունդը: Խոսել են իմ բազմամիլիոնանոց պարտքերի և գերդոզավորումից մահանալու մասին: Ես երբեք պարտք չեմ վերցնում և չեմ տալիս: Այնպես որ, ես ֆինանսական խնդիրներ չունեմ»,-ասել է նա՝ ցանկություն հայտնելով հաշտվել խորթ հոր հետ, ընդամենը մեկ խոսք Ջիգարխանյանից, և նա առաջին իսկ չվերթով կուղևորվի Մոսկվա:

1in.am
20-11-2017 20:28