Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և ՄԻ գրասենյակի տնօրենին

20-11-2017 20:36

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին և Վիեննայում նրա ներկայացուցիչ, հատուկ խորհրդական Յան Խակուաասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ուաշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմներըքաղաքացիական հասարակության հետ: Անդրադարձել է կատարվել Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող քայլերին, ինչպես նաև Խորհրդարանի հետ համատեղ աշխատանքի սկզբունքներին: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի կարողությունների զարգացման և դրա շրջանակում վերապատրաստման դասընթացներին առնչվող ծրագրերը: Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը Հայաստանի իրավական համակարգի շարունակական կատարելագործման հարցում: Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am
20-11-2017 20:36