Արոնյանը ոչ-ոքի խաղաց պահպանելով 1-ին հորիզոնականը

20-11-2017 23:03

Մալյորկա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրիի 5-րդ տուում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ և պահպանեց առաջատարի դիրքը: Մեր գոսմայստերն ունի 3.5 միավոր: Արոնյանից կես միավորով ետ են մնում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, Դին Լիրենը, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Դմիտրի Յակովենկոն և հնդիկ Պենտալա Հարիկրիշնան:

1in.am
20-11-2017 23:03