Երևանում վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել կայանված մեքենային, ապա լահմաջոյանոցի դարպասներին

20-11-2017 23:34

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ջրվեժ-Բանավան թաղամասի բնակիչ, 43-ամյա Արա Սողոմոնյանը իր վարած BMW մակնիշի 95 TT 950 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Գարսոյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, այնուհետև Ա. Սողոմոնյանը BMW-ով առաջ է ընթացել և բախվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Բոգդան Հայրիյանին պատկանած, կայանված վիճակում գտնվող Toyota մակնիշի 35 GA 289 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները առաջ են ընթացել և բախվել նույն հասցեի պատին և երկաթյա դարպասներին: Վթարի հետևանքով Ա. Գարսոյանը և Ա. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

1in.am
20-11-2017 23:34