Time-ը կազմել է 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշը

21-11-2017 10:16

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշը: Աղյուսակը գլխավորել է ճապոնական Nintendo ընկերության Switch խաղային սարքը: «Հիբրիդային» սարքը կազմված է 6.2 դյույմանոց էկրանով պլանշետից և Joy-Con անլար կոնտրոլերից: Վարկանիշի երկրորդ տեղում iPhone X-ն է: Ինչպես նշում է պարբերականը՝ առանց շրջանակի դիսփլեյն ու դեմքերի ճանաչման Face ID համակարգը նոր չափորոշիչ կսահմանեն ապագայում սմարթֆոնների համար: 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Microsoft Surface Laptop նոթբուքը: Աղյուսակը կազմողները բարձր են գնահատել սարքի արտաքին դիզայնն ու լիցքավորումը երկար պահելու շարժական համակարգչի ունակությունը: Time-ի վարկածով լավագույն սարքերի հնգյակում են ներառվել DJI Spark քառաթև անօդաչուն և Samsung Galaxy S8 սմարթֆոնը:

1in.am
21-11-2017 10:16