Լևոն Արոնյանի կինը նշանակվել է Կարեն Կարապետյանի խորհրդական

21-11-2017 11:13

Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում: Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է:

1in.am
21-11-2017 11:13