ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինը գործարկեց ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

21-11-2017 11:22

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը: Այսուհետ «ArCa SecurePay» ակտիվացրած կայքերում ԱրՔա տեսակի քարտերով  ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով: Ընդ որում, ծառայությունն այս պահին հասանելի է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված բոլոր տեսակի ԱրՔա քարտերի համար` բացառությամբ ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում: Ինտերնետային վճարումներ իրականացնելիս  գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք  գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու և SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին: Ավարտվել են նաև գործընկեր ինտերնետային առևտրի կետերում «ArCa SecurePay»  համակարգով ԱրՔա քարտերի սպասարկման համար անհրաժեշտ  աշխատանքները: «ArCa SecurePay» ծառայության վերաբերյալ հարցերի կամ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով:

1in.am
21-11-2017 11:22