Ռոբոտ-մեղվին սովորեցրել են փոշոտել ծաղիկները

21-11-2017 11:42

Համացանցում հայտնվել է ռոբոտին փոշոտում սովորեցնելու գործընթացով տեսանյութ: Նախատեսվում է, որ այն ապագայում կփոխարինի մեղուներին: Արևմտյան Վիջինիայի համալսարանի հետազոտողերը փորձերն իրականացրել են խաչաձև փոշոտման ռոբոտացված համալիրի ստեղծման նախագծի շրջանակում: Փորձի ժամանակ ռոբոտը «փոշոտել» է ծաղկի այն հատվածները, որոնք նշված են եղել QR-ծածկագրով: Բանն այն է, որ թփի վրա ծաղիկերը տարբերակել այն դեռևս չի կարողանում: Մասնագետները կատակում են՝ ասելով, որ կամ ռոբոտին պետք է սովորեցնել ծաղիկները ճանաչել, կամ աճեցնել ծաղիկների նոր տեսակ, որոնց թերթիկներին կլինեն QR-ծածկագրեր:

1in.am
21-11-2017 11:42