Արոնյանի վերելքը. մեր գրոսմայստերը մեծացնում է առավելությունը ադրբեջանցի Մամեդյարովի նկատմամբ

21-11-2017 00:08

Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլում վերելքով հանդես գալու շնորհիվ հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը զգալի բարելավել է անհատական վարկանիշը: Մասնավորապես, Արոնյանի անհատական գործակիցն ավելացել է 7.5-ով և հիմա 2808.5-ի: ՖԻԴԵ-ի դասակագրման աղյուսակում մեր շախմատիստն ամրապնդվել է երկրորդ հորիզոնականում առաջ անցնելով 3-րդ տեղյում գտնվող ադրբեջանցի Շաքրիար Մամեդյավովից: Վերջինի անհատական գործակիցն այս պահին 2799.0 է: Հիշեցնեն, որ վերջերս տեղի ունեցած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ժամանակ Մամեդյարովին մի պահ հաջողվել էր շրջանցել Արոնյանին և տեղ զբաղեցնել երկրորդ հորիզոնականում:

1in.am
21-11-2017 00:08