Քեյթ Միդլթոնը Եղիսաբեթ II-ի և արքայազն Ֆիլիպի ամուսնության տարեդարձին Դիանայի մանյակն է կրել

21-11-2017 15:05

Երկուշաբթի 1947 թ. ամուսնացած Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը նշել են իրենց պլատինե հարսանիքը, գրում է ELLE-ն: Այդ առիթով ռեկորդակիր ամուսինները (նրանց ամուսնությունն ամենաերկարատև թագավորական ամուսնությունն է պատմության մեջ) ընդունելություն են կազմակերպել Վինձորյան պալատում: Արքայական զույգին շնորհավորելու են գնացել նաև արքայազն Հարրին, Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Հաղորդվում է, որ Քեյթ Միդլթոնը տոնակատարության համար նորից ընտրել է Diane Von Furstenberg-ի սև զգեստը, որով վերջերս արդեն փայլել է, նաև Եղիսաբեթ II-ի մարգարտե մանյակը, որը թագուհին ժամանակին փոխանցել էր արքայադուստր Դիանային:

1in.am
21-11-2017 15:05