Մոսկվան հիասթափված է. Հույս կար, որ ԱՄՆ-ում բարոյական նորմերը կգերակշռեն, բայց չստացվեց. Լավրով

21-11-2017 14:23

Հույս կար, որ Միացյալ Նահանգներում բարոյական նորմերը կգերակշռեն, բայց չստացվեց: Երևանում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Մոսկվայի կողմից առաջարկված ականանետումների մասին նախագիծը, որը վերաբերում էր մասնավորապես Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա կատարված ականանետային հարձակմանը:

1in.am
21-11-2017 14:23