Ռամզան Կադիրովն առաջարկել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի աճյունափոշին թաղել նրա հայրենիքում՝ Վրաստանում: Այս մասին Չեչնիայի ղեկավարը հայտարարել է INTERFAX-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ «խորը շունչ կքաշեն»՝ իմանալով, որ «ստալինյան ոգին» լքել է իրենց երկիրը: Նշենք, որ հիմա Ստալինի աճյունափոշին հանգչում է Մոսկվայում Կրեմլյան պատի մերձակա գերեզմանատանը: «Ինչ վերաբերում է Ստալինի մնացորդներին, պետք է բարի կամք դրսևորել և դրանք Վրաստանին տալ, որպեսզի նրան հայրենիքում թաղեն: Վրաստանը Խորհրդային Միության մաս է եղել, որը Իոսիֆ Ստալինն է ղեկավարել: Ուստի տրամաբանական և արդարացի կլինի, եթե Վրաստանը նրան թաղելու հնարավորություն ստանա»,- ասել է Կադիրովը: Միաժամանակ, Կադիրովն անհրաժեշտ է համարում մեկ այլ խորհրդային ղեկավարի՝ Նիկիտա Խրուշչովի հիշատակը հավերժացնելը: Նրա խոսքով՝ Խրուշչովը հսկայական ներդրում է ունեցել «չեչենների և ինգուշների հանդեպ արդարության հաղթանակի համար, ուստի հուշարձանի է արժանի: