Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը կարևոր է տարածաշրջանի ապագայի համար. Էրդողան

21-11-2017 13:56

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը կարևոր է տարածաշրջանի ապագայի համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մի շարք տարաձայնություններին՝ այսօր այդ երկու երկրները հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Էրդողանն ասել է, որ Իրանը նույնպես կարևոր գործընկեր է սիրիական ճգնաժամի կարգավորման համար: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը սիրիական ճգնաժամը կքննարկեն այս տարվա նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում նախագահների հանդիպման ժամանակ:

1in.am
21-11-2017 13:56