ԼՂ խնդրի կարգավորման բոլոր տարրերն առկա են. Լավրով

21-11-2017 13:46

ԼՂ խնդրի կարգավորման բոլոր տարրերն առկա են: Այս մասին Երևանում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հարցին՝ հնարավոր եղա՞վ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովել Բաքվում և Երևանում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ անցկացրած հանդիպումների շնորհիվ, Սերգեյ Լավրովը պատասխանեց. «Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանի վրա են: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթում, և դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»:

1in.am
21-11-2017 13:46