Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է միասնական տրանսպորտային համակարգի ծրագիրը

21-11-2017 13:39

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Նախարարությունից  հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորություններին: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում գործակցելու վերաբերյալ: Անդրադարձ եղավ Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրին և դրանում շվեյցարական ընկերությունների մասնակցության հնարավորությանը: Դեսպանը, ներկայացնելով Շվեյցարիայի հասարակական տրանսպորտի կառավարման փորձը, պատրաստակամություն հայտնեց Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրի մանրամասները ներկայացնել շվեյցարական համապատասխան ընկերություններին: Հանդիպման ավարտին Լուկաս Գասսերը Վահան Մարտիրոսյանին փոխանցեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնական նամակը՝ մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ինտերնետ կառավարման համաժողովին:

1in.am
21-11-2017 13:39