Թուրքական լահմաջոն ճանաչվել է մարդկության մշակութային ժառանգություն. ՅՈւՆԵՍԿՕ

21-11-2017 13:38

ՅՈւՆԵՍԿՕ-ն մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում է ներառել լահմաջոյի (թուրքական պիցցա) պատրաստման ձևը: Լահմաջոյից բացի, մշակութային ժառանգություն են ճանաչվել նաև գետնանուշի կարագն ու «տիրնակլի պիդեն»: Դրանք ավանդաբար պատրաստվում են Գազիանտեպ նահանգի բնակիչների կողմից: Նշենք, որ Գազիանտեպն ինքնին ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի «ստեղծագործ քաղաքների» ցուցակում: Նահանգի Առևտրայի բորսայի ղեկավար Ահմեթ Տիրյակիօղլուն հայտնել է, որ տեղի խոհանոցի կերակուրները ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու աշխատանքը շարունակվել է 2 տարի, փոխանցում է QHA գործակալությունը: Գազիանտեպի խոհարարները պատրաստվում են միջազգային լիցենազիա ստանալ նաև տեղի խոհանոցի մի շարք այլ կերակուրների համար:

1in.am
21-11-2017 13:38