Տաջկական ռադիոյով կընթերցեն երկրի նախագահի գրքերը

21-11-2017 13:15

Տաջիկստանի իշխանությունները պարտավորեցրել են բոլոր պետական և մասնավոր ռադիոընկերություններին անցկացնել երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի ստեղծագործությունների գրական ընթերցումներ: Այս մասին հայտնում է «Ռադիո Օզոդին» («Ազատության» տաջկական ծառայությունը): Ինչպես կարծում են Տաջիկստանի Հեռուստառադիոհեռարձակման կոմիտեում, դա կբարձրացնի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ինքնագիտակցության ու հայրենասիրության զգացման մակարդակը: Նշվում է, որ եթե ռադիոկայանը հրաժարվի պետության ղեկավարի ստեղագործությունները հեռարձակելուց, ապա կզրկվի լիցենզիայից: Ռահմոնը գրել է ավելի քան 20 գիրք: 2016 թվականի նոյեմբերին Գիսար քաղաքում տեղադրել էին «Տաջիկները պատմության հայելում» գրքի՝ 1 տոննա կշռող հուշարձանը:

1in.am
21-11-2017 13:15