Հայրիկյանը անակնկալ մատուցեց ԿԸՀ-ին

21-11-2017 00:42

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոստացել էր այօր ԿԸՀ-ին անակնկալ մատուցել: Անակնկալը, ինչպես ավելի ուշ պարզվեց, այն էր, որ Հայրիկյանը որոշել էր իր հեղինակած գրքերը նվիրել ԿԸՀ գրադարանին: Հայրիկյանը, երբ գնաց ԿԸՀ վերցնելու իր դիմումի պատասխանը, իր հետ ներս տարավ գրքերը և նվիրեց դրանք ԿԸՀ աշխատակազմի ներկայացուցչին: Լրագրողների զարմացած հարցին՝ թե սա՞ էր անակնկալը, Հայրիկյանը պատասխանեց.«Սրանից լավ անակնկալ էիք պատկերացնում»:

1in.am
21-11-2017 00:42