ԿԸՀ պատասխանը չբավարարեց Պարույր Հայրիկյանին. նա կշարունակի հացադուլը

21-11-2017 00:39

ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր ԿԸՀ-ից ստացավ իր գրության պատասխանը, որով հերթական անգամ ԿԸՀ նախագահը փաստել էր, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 200 հազար ստորագրություն հավաքելու ինստիտուտը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից, երբ նոր նախագահի լիազորությունները մտնեն ուժի մեջ: Դրանից առաջ 200 հազար ստորագրություն հավաքելու վերաբերյալ որևէ ձևաթուղթ չի կարող լինել և չի կարող տրամադրվել: ԿԸՀ պատասխանը վերցնելուց հետո Հայրիկյանը նոր գրություն ներկայացրեց ԿԸՀ-ին՝ խնդրելով նշել, թե ստորագրությունները հավաքելիս քաղաքացիների ինչ տվյալներ պետք է վերցվեն: Մեր դիտարկմանը՝ ԿԸՀ այսօրվա պատասխանից չի՞ հետևում, որ հաջորդիվ կրկին մերժում է ստանալու, Հայրիկյանն ասաց, որ դա իրեն քիչ է հուզում: Ինքը կշարունակի իր գործողությունները: Ինչ վերաբերւոմ է հացադուլին, ապա Հայրիկյանը հորդորեց չկենտրոնանալ դրա վրա: «Դա տասներորդական հարց է»,- ասաց Հայրիկյանը: Նա ԿԸՀ-ի պատասխանը ստանալուց և նոր գրությունը հանձնելուց հետո գնաց տուն՝ վաղն առավոտյան 11-ին նորից վերադառնալու ակնկալիքով:   Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am
21-11-2017 00:39