Իրանի խորհրդարանի խոսնակը Ստամբուլ է ժամանել

21-11-2017 16:06

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ստամբուլ է ժամանել՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի 10-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին Trend-ին հայտնել են Թուրքիայի խորհրդարանում: Հաղորդվում է, որ Ասիական խորհրդարանական վեհաժողովի՝ Ստամբուլում նոյեմբերի 21-24-ին տեղի ունենալիք նիստի շրջանակներում Լարիջանին կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմաիլ Քահրամանի հետ: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրներն Ասիայի տարածաշրջանում և դրանց լուծման ուղիները, այն կանցկացվի «Խաղաղություն և զարգացում Ասիայում» կարգախոսի ներքո:

1in.am
21-11-2017 16:06