Ռայան Բոաթրայթը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից

21-11-2017 16:37

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղարկող Ռայան Բոաթրայթն այլևս հանդես չի գա մեր ազգային թիմում: Նա հեռացվել է Հայաստանի հավաքականից: «Կան որոշ բաներ, որոնք կուլ տալ չենք կարող: Բասկետբոլը թիմային մարզաձև է, և բոլորը պետք է այստեղ իրենց հավասար համարեն: Բոաթրայթի պահվածքն անընդունելի է: Նա այլևս չի հրավիրվի հավաքական, այդ հարցը փակված է»,- լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիիչ Նիկշա Բավցևիչը: Բոաթրայթը Հայաստանի հավաքականին միացել էր այսօր առավոտյան: Հայաստանի հավաքականն այսօր ուղևորվելու է Տիրանա, որտեղ նոյեմեբերի 23-ին Եվորապայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում կմրցի Ալբանիայի հետ: Նոյեմբերի 26-ին էլ մեր հավաքականը նախկին «Միկա» մարզադահլիճում կմրցի Դանիայի հետ:

1in.am
21-11-2017 16:37